Իրակլի Կոբախիձեն՝ Վրաստանի նոր խորհրդարանի հավանական խոսնակ

«Վրացական երազանք»-ի գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հաստատել է, որ «Վրացական երազանք» իշխող կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն հնարավոր է դառնա նորընտիր խորհրդարանի խոսնակը:

Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանի աշխատանքը կմեկնարկի մինչև նոյեմբերի 19-ը:

Նախորդ գումարման խորհրդարանի նախագահը, հիշեցնենք, Դավիթ Ուսուպաշվիլին էր: