ՀՀ ՊՆ․ Բնակավայրերի թիրախավորումը բացառված է

ՀՀ ԶՈւ զինծառայողը հայ - ադրբեջանական սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե երեկ Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում խախտել են հրադադարի ռեժիմը և գնդակոծել են սահմանամերձ բնակավայրերում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի հենակետերը, չի համապատասխանում իրականությանը, բացահայտ ապատեղեկատվություն է, և բնակավայրերի թիրախավորումը բացառված է: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Հայաստանի Զինված ուժերը համարժեք պատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող խախտումների և գնդակոծությունների դեպքում, ասված է հաղորդագրությունում: