Վիտալի Բալասանյանը՝ ԼՂ Անվտանգության խորհրդի քարտուղար

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Վիտալի Բալասանյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի քարտուղար։

Նախագահի մեկ այլ հրամանագրով Վիկտոր Քոչարյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ` ազատվելով Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է Սահակյանի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: