Թուրքիան սպառնում է դադարեցնել փախստականների հարցով ԵՄ-ի հետ համաձայնությունը

Թուրքիա - Սիրիացի փախստականներ Ստամբուլում, փետրվար, 2016թ․

Թուրքիան սպառնում է մինչև տարեվերջ դադարեցնել Եվրամիության հետ ձեռք բերված համաձայնությունը փախստականներին ապաստան տալու վերաբերյալ, եթե առաջիկա օրերին Բրյուսելը չվերացնի վիզային սահմանափակումները թուրքերի համար, շվեյցարական թերթերից մեկին ասել է երկրի արտգործնախարարը:

«Մենք այս օրերին արդեն սպասում ենք պատասխանի, եթե այն չլինի, գործարքը չեղյալ կհամարենք», - հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն: