Տաջիկստանի խորհրդարանի ստորին պալատը այսօր ընդունել է մի օրինագիծ, որն արգելում է երկքաղաքացիություն ունեցող անձանց ծառայել ազգային անվտանգության մարմիններում:
Ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մանսուրջոն Ումարովը, ներկայացնելով օրինագիծը, ասել է, թե այն նպատակ ունի կանխել «գաղտնի տեղեկատվության արտահոսքը»:
Օրինագիծը ուժի մեջ մտնելու համար պետք հաստատվի խորհրդարանի վերին պալատի ու երկրի նախագահի կողմից:
Տաջիկստանում երկքաղաքացիների մեծ մասը Ռուսաստանի անձնագիր ունի: