Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 3-4-ը կայցելի Բեռլին, որտեղ կկայանա նրա հանդիպումը Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Նախատեսված է նաև Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը Գերմանիայի կանցլերի արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ։
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ այցի շրջանակում Նալբանդյանը Ֆրիդրիխ-Էբերտ հիմնադրամում հանդիպում կունենա Գերմանիայի խորհրդարանի անդամների և առաջատար քաղաքագետների ու փորձագետների հետ։