Հովհաննես Հովհաննիսյանն ազատվել է տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարի պաշտոնից

Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը, Հովհաննես Հովհաննիսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Համապատասխան որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում: