Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը աշխատանքային այցով Մոսկվայում է: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այցը տեղի է ունենում Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովի հրավերով:
Հանդիպմանը քննարկվելիք հիմնական հարցերն են՝ երկու երկրների միջև ռազմական համագործակցությունը, իրավիճակը Սիրիայում, Իրաքում: