Ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային համաժողով Բաքվում

Տեսարան Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից, արխիվ

Բաքվում անցկացվում է ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային համաժողով՝ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների, խորհրդարանականների և գործարարների մասնակցությամբ:

Մասնակիցներին ողջույնի ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ռուսաստանին և Ադրբեջանին կապում են բարեկամական հարաբերությունները: Վստահ եմ, որ այս հանդիպումը կանցնի կառուցողական երկխոսության մթնորտում, օրակարգում տեղ կգտնեն տնտեսական և ֆինանսական գործակցությունն ընդլայնելու հարցեր», - Պուտինի խոսքերն է մեջբերում ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը: