Ադրբեջանցի լրագրողը քաղաքական ապաստան է խնդրել Շվեյցարիայից

Առջևի պլանում՝ Ռաուֆ Միրկադիրով, արխիվ

Ադրբեջանցի հայտնի լրագրող Ռաուֆ Միրկադիրովը քաղաքական ապաստան է խնդրել Շվեյցարիայից, հայտնում է «Թուրան» գործակալությունը՝ հղում անելով ամիսներ առաջ բանտից ազատ արձակված լրագրողի փաստաբան Ֆուադ Աղաևի խոսքին:

Միրկադիրովը 6 տարվա ազատազրկման էր դատապարտվել հայրենիքի դավաճանության մեղադրանքով: Ադրբեջանի իշխանությունների պնդմամբ, Ռաուֆ Միրկադիրովն ու իրավապաշտպան Լեյլա Յունուսը «հավաքագրվել և աշխատել են» Հայաստանի հետախուզության համար:

Այս մեղադրանքները, սակայն, դատարանում այդպես էլ չհաստատվեցին: Լրագրողն, այդուհանդերձ, 2014 թվականին դատապարտվեց և շուրջ երկու տարի անցկացրեց բանտում: Ավելի ուշ, միջազգային ճնշումների արդյունքում նա ազատ արձակվեց: