Ցույց նախագահականի մոտ. Սարիթաղցիները պահանջում են ազատ արձակել 9 կալանավորվածներին

Սարի թաղի բնակիչներն այսօր հերթական անգամ հավաքվել էին նախագահի նստավայրի առջև՝ պահանջելով ազատ արձակել կալանավորված 9 սարիթաղցիներին։

Հիշեցնենք, նրանք կալանավորվել են հուլիսի 19-ին Սարի թաղում ոստիկանների հետ բախումներից հետո։

Ցուցարարները շարունակում են պնդել, որ իրենց հարազատները հուլիսի 19-ին փողոց էին դուրս եկել սոցիալական պահանջներով, ասում են՝ Սարի թաղում անջատված էր ջրամատակարարումը, գազամատակարարումը, հասարակական տրանսպորտը չէր աշխատում՝ կաթվածահար էր:

Նրանք այսօր վահանակների վրա ոստիկանների լուսանկարներ էին փակցրել։ Ցուցարարներից Թորոս Թորոսյանն, ում եղբայրը ևս կալանավորված է, ասաց, որ սրանք այն ոստիկանների նկարներ են, ովքեր հրահրել են վեճը։

«Շարունակելու ենք այնքան ժամանակ, մինչև հարգարժան Սերժ Սարգսյանն ընդունի 9 կալանավորվածների երեխաների խնդրանքն ու ազատ արձակի նրանց», - ասաց ցուցարարներից մեկը։

Մանրամասներն՝ ավելի ուշ