Նալբանդյանը վաղը կայցելի Ջակարտա

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վաղը պաշտոնական այց կկատարի Ինդոնեզիա:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ նախատեսված են Նալբանդյանի հանդիպումները Ինդոնեզիայի գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ:

Ջակարտայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա նաև ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղարի հետ: