Երեկ Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլով հաղթանակ է տարել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Այս մասին հայտարարել է կուսակցության գլխավոր քարտուղար Իրակլի Կոբախիձեն։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալներով, երկու փուլերի արդյունքում «Վրացական երազանք»-ը 115 տեղ կունենա խորհրդարանում՝ հնարավորություն ստանալով փոփոխել երկրի Սահմանադրությունը:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած ընդդիմադիր Միացյալ ազգային շարժման կողմնակիցները հաղորդում են բազմաթիվ ընտրախախտումների մասին։