Իտալիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

Մարդկանց տարհանել են հիվանդանոցից երկրաշարժից հետո, Իտալիա, Ռիետի, 30-ը հոկտեմբերի, 2016թ.

6.6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իտալիայի կենտրոնական ու հարավային հատվածներում, այն նույն վայրերում, որտեղ ցնցումներ էին գրանցվել օգոստոսին, ինչպես նաև՝ անցած շաբաթ:

The Independent պարբերականի հաղորդմամբ, երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 7.40-ին:

Մարդկային կորուստների մասին առայժմ չի հաղորդվում: