Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 13.00-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
«Արագածոտնի մարզի Աշտարակ, Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում, Կոտայքի և Տավուշի մարզերում և Վարդենյաց լեռնանցքում նկատվում է մառախուղ:
Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում», - ասված է նախարարության հաղորդագրությունում: