Ստամբուլում կանցկացվի Թուրքիա - Ադրբեջան - Վրաստան գործարար համաժողով

Ստամբուլում անցկացվելու է Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան գործարար համաժողով, այսօր տեղեկացնում է Թուրքիայի արտաքին տնտեսական կապերի խորհրդի կայքը:

«Թրենդ»-ի փոխանցմամբ՝ համաժողովին մասնակցելու են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարը, Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը, Թուրքիայի էկոնոմիկայի նախարարն ու արտաքին տնտեսական կապերի խորհրդի նախագահը:

Համաժողովը տեղի է ունենալու նոյեմբերի 16-ին: Քննարկվելու են համատեղ ծրագրերն ու տնտեսական համագործակցության հարցեր: