Դավիթ Անանյանը՝ ֆիննախարարի տեղակալ, Սամվել Ավետիքյանը՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա որոշումներով՝ Դավիթ Անանյանը նշանակվել է ֆինանսների նախարարի տեղակալ, Սամվել Ավետիքյանը՝ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի առաջին տեղակալ: Որոշումները հրապարակված են e-gov.am կայքում:

Վարչապետի երեկվա որոշմամբ Արթուր Աֆրիկյանը ազատվել էր ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն: