Ադրբեջանցի զինծառայող է մահացել՝ «անվտանգության կանոնների խախտման հետևանքով»

Ադրբեջանցի զինծառայողը Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի հետ շփման գծում, արխիվ

Երեկ Ադրբեջանի բանակի զինծառայող է մահացել: Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ռազմական գերատեսչության պաշտոնական հաղորդագրությունը, Թելման Միրիևը մահացել է ժամը 16-ի սահմաններում «զինվորական հրաձգարաններից մեկում գործնական վարժանքների ժամանակ՝ անվտանգության կանոնների խախտման հետևանքով»: