Ստոլտենբերգ․ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ առճակատում չի փնտրում

ՆԱՏՕ*ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ, արխիվ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, թե Հյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստանի հետ առճակատում չի փնտրում և «սառը պատերազմի» կրկնություն չի ուզում։

Նրա հավաստմամբ՝ Արևելյան Եվրոպայում 4 հազար հավելյալ զինծառայող տեղակայելու մասին ՆԱՏՕ-ի որոշումը զսպող գործիք է, որը թույլ կտա կանխարգելել հակամարտությունը, այլ ոչ թե կհրահրի այն։

ՆԱՏՕ-ն «անխուսափելի սպառնալիք» չի համարում Ռուսաստանը, Հյուսիսատլանտյան դաշինքը պարզապես պատասխանում է Ռուսաստանի՝ Ուկրաինայի տարածքում զորք տեղակայելուն և «միջուկային հռետորությանը», BBC-ին տված հարցազրույցում ասել է Ստոլտենբերգը: