Բան Կի-մունը պատերազմական հանցագործություն է որակում Իդլիբում կատարվածը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մուն, արխիվ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը պատերազմական հանցագործություն է որակել սիրիական Իդլիբ նահանգում տեղի ունեցածը:

Հիշեցնենք՝ Իդլիբում ռմբակոծությունների հետևանքով վնասվել է դպրոց, զոհվել է 22 երեխա և 6 ուսուցիչ։

Բան Կի-մունը կոչ է արել հետաքննել կատարվածը։