20 միլիոն դրամ՝ սիրիահայ ուսանողների ուսվարձի փոխհատուցմանը

Սիրիահայերը ժամանում են Հայաստան, Երևանի «Զվարթնոց» օդանավակայան, օգոստոս, 2012թ․

Կառավարության այսօրվա որոշմամբ գումար կհատկացվի սիրիահայ ուսանողների ուսման վարձերը փոխհատուցելու նպատակով:

Հիմնավորման համաձայն՝ ներկայումս Հայաստանում 500 սիրիահայ ուսանողներից ուսման վարձի կարիք ունեն շուրջ 400-ը: Ինչպես նախկին տարիներին, այս տարի նույնպես «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը պատրաստ են սիրիահայ ուսանողների 2016-2017 թվականների ուստարվա վարձերի մասնակի փոխհատուցման համար տրամադրել յուրաքանչյուրը 125 հազար դոլար: Սակայն ուսման ամբողջ վարձի փոխհատուցման համար անհրաժեշտ է հատկացնել ֆինանսական միջոցներ՝ 20 միլիոն դրամի չափով: