Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցով մեկնել է Խորվաթիա՝ մասնակցելու հոկտեմբերի 26-ից 29-ը Զագրեբում կայանալիք Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի գլխավոր վեհաժողովին:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փոխանցմամբ, այցի ընթացքում նախատեսվում են պաշտոնական հանդիպումներ Ուկրաինայի մարդու իրավունքների հանձնակատարի, Վրաստանի հանրային պաշտպանի, ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի ներկայացուցիչների, ինչպես նաև բարձրաստիճան այլ անձանց հետ:
Քննարկումների օրակարգում ընդգրկված են տարբեր տարածաշրջաններում և ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր: