Ալիևն ու Զալբերը քննարկել են ղարաբաղյան խնդիրը

Հերբերտ Զալբեր, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին։

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել է ղարաբաղյան հիմնախնդիրը։

Ըստ նույն աղբյուրի, հանդիպմանը Ալիևը հայտարարել է, թե «Հայաստանի ոչ-կառուցողական դիրքորոշման պատճառով խնդրի կարգավորման հարցում խոչընդոտներ են ստեղծվում»։

Կողմերը նաև քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և միջազգային հանրության դերը հակամարտության կարգավորման գործում։