Գիշերը շփման գծում․ հրադադարի 50 խախտում, 900 կրակոց

ԼՂ ՊԲ զինծառայողները մարտական հերթապահություն են իրականացնում շփման գծում, արխիվ

Հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է 50 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 900 կրակոց: Այդ մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հյուսիսային, հարավային և արևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաև «ԻՍՏԻԳԼԱԼ» և «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ (83 կրակոց):

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, ասված է հաղորդագրությունում: