Հարձակում Վրաստանում ՆԱՏՕ-ի ուսումնավարժական կենտրոնի վրա․ կա մեկ զոհ

Վրաստանում տեղակայված ՆԱՏՕ-ի ուսումնավարժական կենտրոնի մոտ մի զինված քաղաքացի է սպանվել: Վրաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, անհայտ անձինք, որոնցից առնվազն մեկը զինված էր, հարձակվել են պահակների վրա և փորձել են ներխուժել ՆԱՏՕ-ի ուսումնավարժական համալիրի տարածք, դեպքի վայր հասած զինծառայողը կրակ է բացել և սպանել է գրոհայիններից մեկին, մնացածների մասին տեղեկություն այս պահին չկա:

Վրաստանի զինվորական դատախազությունը հետաքննություն է սկսել, հարձակման դրդապատճառները հայտնի չեն: