Ամերիկյան մի շարք կայքերի վրա հարձակման պատասխանատվությունը ստանձնել են չինական և ռուսական հաքերային խմբերը

Չինական և ռուսական հաքերային խմբերը պատասխանատվություն են ստանձնել հոկտեմբերի 21-ին ամերիկյան մի շարք կայքերի վրա լայնածավալ հարձակում կատարելու համար:

Գրոհի հետևանքով Ամերիկայում Եվրոպայում և Ասիայում մի շարք կայքերի, այդ թվում՝ Թվիթերի աշխատանքը որոշ ժամանակով խափանվել է: