Ռուսաստանի Յամալ երկրամասում «Մի 8» ուղղաթիռի վթարի պատճառով, ըստ վերջին տվյալների, 19 մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել։
Տեղի արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ, ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել, պատճառները ճշտվում են։
«Մի 8»-ում գտնվել է 22 մարդ, այդ թվում՝ անձնակազմի երեք ադամներ։ Ուրալի քննչական վարչությունում ուղղաթիռի կործանման փաստով հարուցվել է քրեական գործ։
«Մի» 8-ը պատկանել է «Սկոլ» ավիաընկերությանը։