Իրաքի բանակը շարունակում է Մոսուլը գրավելու լայնածավալ գործողությունը:
«Այսօր հասել ենք «Իսլամական պետության» կողմից հսկվող Համդանիա թաղամասի խաչմերուկին: Փառք Տիրոջը, Իրաքի անվտանգության ուժերը և բանակը թաղամասի դարպասին են հասել և հուսով ենք, որ կազատագրենք Համդանիան: Մարդիկ վերադառնում են իրենց տներ»,- ասել է Իրաքի խորհրդարանի պատգամավոր Սալեմ Մոհամեդը: