Նյու Յորքից տեսաուղերձով դիմելով Ժնևում Մարդու իրավունքների խորհրդին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարը պատմական ծավալի հանցագործություն է անվանել Հալեպի արևելյան թաղամասերի ռմբահարումները, ասելով, որ խաղաղ բնակիչների շրջանում զոհերի մեծ թիվը թույլ է տալիս այդ ռմբահարումներն անվանել «պատերազմի հանցագործություն»:
«Խաղաղ բնակիչներին պաշտպանելու, այս արյունահեղությունը դադարեցնելու հարցում միջազգային հանրության ձախողումը բոլորիս է հետապնդելու: Այն, ինչ տեղի է ունենում, ոչ միայն հակասում է մարդու իրավունքների բոլոր նորմերին, դրա գինը վճարելու են մեր երեխաները, գալիք սերունդները», - ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնը: