ԱՄՆ պաշտպանության նախարարը այցելում է Թուրքիա

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը Անկարայում հանդիպում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, 21-ը հոկտեմբերի, 2016թ․

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը հանդիպումներ է անցկացնում Թուրքիայում:

Այցից առաջ Էշթոն Քարթերը հայտարարել էր, թե պատրաստվում է ընդգծել Իրաքի տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը, սակայն այդպես էլ չի հստակեցրել՝ պահանջելո՞ւ է արդյոք Անկարայից դուրս բերել զինված ուժերը Հյուսիսային Իրաքից:

Անցած տարեվերջից Թուրքիան շուրք 500 զինվոր է տեղակայել Իրաքի Մոսուլ քաղաքի մերձակայքում՝ առանց պաշտոնական Բաղդադի թույլտվությունը ստանալու: