Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մասնակցում են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկմանը, արխիվ

Ֆրանսիայի կառավարությունը վարչապետի առաջարկությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակվել Ստեֆան Վիսկոնտին:

Ֆրանսիական կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, արտաքին գործերի ավագ խորհրդական Վիսկոնտին նախարարների խորհրդի նույն՝ հոկտեմբերի 19-ի որոշմամբ նշանակվել է նաև Եվրամիության Արևելյան գործընկերության և Սևծովյան տարածաշրջանի հարցերով դեսպան:

Նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկ ստորագրել է համապատասխան հրամանագիրը, այն հրապարակված է Legifrance.gouv.fr կայքում։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնող Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում Ստեֆան Վիսկոնտին կփոխարինի 2014 թվականից այն զբաղեցնող Պիեռ Անդրիոյին:

Մանրամասները տե'ս այստեղ