Սիրիայի վարչակազմը հայտնում է հրադադարի ուժի մեջ մտնելու մասին

Սիրիա - Մեքենաներ Հալեպի հյուսիսում բացված մարդասիրական միջանցքում, 20-ը հոկտեմբերի, 2016թ․

Սիրիայում, ըստ իշխող վարչակազմի, այսօրվանից ուժի մեջ է մտել Կրեմլի աջակցությամբ սահմանված եռօրյա հրադադարը, որի նպատակն է հնարավորություն տալ խաղաղ բնակչությանը դուրս գալ Հալեպից:

Պետական հեռուստատեսության հաղորդմամբ, նախագահ Բաշար ալ-Ասադի բանակը մարդասիրական միջանցք է բացել և պատրաստ է ավտոբուսներով մարդկանց տարհանել:

Ընդդիմությունը պնդում է, թե իրականում վարչակազմը ռուսների հետ նոր կատաղի հարձակում է ծրագրում՝ Հալեպը վերջնականապես գրավելու համար: