Մոսկվան Վաշինգտոնին սպառնում է «ցավոտ» միջոցներով՝ նոր պատժամիջոցների դեպքում

Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկով, արխիվ

Ռուսաստանը կձեռնարկի «ասիմետրիկ» և «ցավոտ» միջոցներ, եթե Միացյալ Նահանգները է՛լ ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանի: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

Օրեր առաջ Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան հայտարարել էին, որ հնարավոր է՝ նոր պատժամիջոցներ սահմանեն Սիրիայի կառավարության ու նրա դաշնակիցների նկատմամբ: