Իրաքի բանակը հայտարարում է Մոսուլի շուրջ 20 գյուղ ազատագրելու մասին

Քրդական զինված ջոկատները՝ Փեշմերգան, հարձակում է սկսել Մոսուլից 21 կիլոմետր արևելք ընկած Բարթելա գյուղի վրա: Հոկտեմբերի 17-ից մեկնարկել է Իրաքի Մոսուլ քաղաքը «Իսլամական պետության» խմբավորումներից ազատելու ռազմական գործողությունը, որին մասնակցում է Իրաքի կառավարական 25 հազարանոց զորամիավորումը, քրդական 4 հազարանոց ջոկատները:

Իրաքի բանակի ու քրդական ջոկատները հայտում են, որ Մոսուլի շուրջ արդեն 20 գյուղ են ազատագրել: