Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը և կից ներկայացված նախագծերի փաթեթը:
Կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթին կողմ քվեարկեց 104, դեմ՝ 4, ձեռնպահ՝ մեկ պատգամավոր:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին խորհրդարանի 6 խմբակցություններից 5-ը ստորագրեցին Ընտրական օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ համաձայնություն։ Կառավարությունը սեպտեմբերի վերջին հավանություն տվեց ԸՕ փոփոխությունների փաթեթին:
Մանրամասները՝ քիչ անց