Հաջորդ շաբաթ՝ ՀՀ-ԵՄ բանակցությունների հերթական փուլը

Հայաստանի և Եվրամիության դրոշները, արխիվ

Հաջորդ շաբաթ տեղի է ունենալու Հայաստանի և Եվրամիության միջև շրջանակային նոր համաձայնագրի բանակցությունների հինգերորդ փուլը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին երեկ հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։

«Դա լինելու է շատ կարևոր փուլ: Կարծում եմ, երկու կողմերն էլ պատրաստվում են գրանցել վճռորոշ առաջընթաց», - ասել է Սվիտալսկին: