Մերկելը «նորմանդական ձևաչափով» նիստ է հրավիրել Բեռլինում

«Նորմանդյան քառյակի» հանդիպումներից մեկը, արխիվ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «Նորմանդական քառյակի» իր գործընկերներին՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահներին հոկտեմբերի 19-ին հրավիրել է Բեռլին՝ քննարկելու Մինսկի համաձայնությունների իրագործման հարցը և իրավիճակը Ուկրաինայի արևելքում:

Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսուա Օլանդը և Պետրո Պորոշենկոն հաստատել են բանակցություններին իրենց մասնակցությունը: