Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստում, ի թիվ այդ հարցերի, քննարկվում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը:
Այս անգամ փոփոխությունները նախատեսում են ընտրություններին մասնակցած անձնանց ցուցակների հրապարակում, ընտրատեղամասերում տեղախցիկների տեղադրում, նաև քրեական պատասխանատվություն կրկնաքվեարկությունների վերաբերյալ կեղծ հայտարարությունների համար:
Ընդդիմադիր պատգամավորների կարծիքով, այս վերջին դրույթի ներառումը օրենսգրքում կնվազեցնի ահազանգերի քանակը:
Ինչ վերաբերում է տեսախցիկների տեղադրմանը, ապա, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին ի պատասխան, օրինագիծը ներկայացնող կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ եթե հայտարարվելիք մրցույթի արդյունքում որևէ կազմակերպություն ցանկություն չհայտնի իրականացնել այդ գործառույթը, ապա այդ դրույթը կյանքի չի կոչվի:
Օրինագծի քննարկումն այս պահին շարունակվում է:
Մանրամասները՝ քիչ անց: