Հայաստանյան շարժումը պահանջում է ԵԽԽՎ նախագահի հրաժարականը

«Հանուն օրենքի» շարժման անդամ Ծովինար Կոստանյանը:

«Հանուն օրենքի» շարժումը պահանջում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականը՝ պնդելով, որ վերջինս հակահայկական դիրքրոշում ունի։

Շարժման անդամներն այսօր բողոքի ակցիա անցկացրեցին ԵԽԽՎ երևանյան գրասենյակի դիմաց՝ դատապարտելով հոկտեմբերի 14-ին ԵԽԽՎ նախագահի պահվածքը հայկական պատվիրակության անդամների նկատմամբ։

Ազատ քննարկման ժամանակ Պեդրո Արգամունտն անջատել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամներ Նաիրա Կարապետյանի և Նաիրա Զոհրաբյանի խոսափողները՝ այդպիսով, ըստ շարժման անդամների, ոտնահարելով հայկական պատվիրակության իրավունքները և խոսքի ազատությունը»․ - «ԵԽԽՎ-ն, որպես միջազգային կառույցը, որը տարիներով ուներ բարձր վարկանիշ, շատ կարճ ժամանակում պարոն Ագրամունտի ոչ-օբյեկտիվ և կողմնակալ գործելաոճի շնորհիվ վերածվեց Իլհամ Ալիևի պատվեր կատարող կառույցի»:

Ի նշան բողոքի՝ երիտասարդները ԵԽԽՎ երևանյան գրասենյակի ներկայացուցչին հանձնեցին Ագրամունտի հրաժարականի պահանջագիր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկարով ԱՄՆ դոլարներ:

Հարցին, թե ինչո՞ւ հենց Ադրբեջանի նախագահի նկարով դոլարներ հանձնեցին գրասենյակ, շարժման համակարգող խորհրդի անդամ Ծովինար Կոստանյանը պատասխանեց. - «Ինչ Պեդրո Ագրամունտ դարձել է ԵԽԽՎ նախագահ, նա ակնհայտ պրոադրբեջանական քարոզչություն և քաղաքականություն է վարում։ Նա բազմիցս եղել է Բաքվում, որտեղից հանդես է եկել տարաբնույթ հայտարարություններով, որոնք բոլորը պրոադրբեջանական բնույթ էին կրում։ Եվ պետք է շատ միամիտ անձնավորություն լինել, որպեսզի չհասկանալ, որ նա բացահայտ վաճառվել է Ադրբեջանին»։