Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի անկախության 25-ամյակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ Բաքուն այս ընթացքում մեծ հեղինակություն է վաստակել միջազգային ասպարեզում:
«Ուրախ եմ նշել, որ ամուր բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված ռուս-ադրբեջանական հարաբերությունները դինամիկ զարգանում են, և ես վստահ եմ, որ ապագայում մենք կարող ենք էլ ավելի մերձեցնել մեր ջանքերը միջազգային հարցերում», - ըստ պաշտոնական Կրեմլի, գրել է Ռուսաստանի նախագահը։