Եվրամիության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարներն այսօր Բրյուսելում քննարկում են Բաշար Ասադի վարչակազմի և դրա դաշնակիցների դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի խոսքով, սակայն, «Սիրիայի հարցով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչով չի օգնի Հալեպի խաղաղ բնակչությանը»:
Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ասել է. - «Եվրամիության անդամ պետություններից ոչ մեկը դեռ չի առաջարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել` Սիրիայում իրականացվող գործողությունների պատճառով»:
Նշենք, որ Վաշինգտոնն ու Լոնդոնը քննարկում են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը։