ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կգումարի

Ազգային ժողովի շենքը Երևանում

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, խորհրդարանը կառավարության նախաձեռնությամբ այսօր` ժամը 12:00-ին արտահերթ նիստ կգումարի։

Նիստի օրակարգում մեկևկես տասնյակ օրենսդրական փաթեթներ են, այդ թվում՝ փոփոխությունները Ընտրական օրենսգրքում: Նախատեսվում է նաև միջազգային պայմանագրերի վավերացում: