Վանաձորում այսօր տեղի կունենա նոր քաղաքապետի երդման արարողությունը. ԼՀԿ-ն կբոյկոտի

Մամիկոն Ասլանյան, արխիվ

Վանաձորում, ըստ Վանաձորի քաղաքապետարանի կայքի, այսօր ժամը 11-ին տեղի է ունենալու Հանրապետական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի երդման արարողությունը:

Քրիստ Մարուքյանն, ում թեկնածությունն առաջադրել էր «Լուսավոր Հայաստան» (ԼՀԿ) կուսակցությունը, իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «ԼՀԿ-ն բոյկոտելու է արարողությունը, քանի որ ո՛չ Սահմանադրությամբ, ո՛չ էլ որևէ կանոնակարգով նման արարողություն նախատեսված չէ»: