Թուրքմենստանում փետրվարի 12-ին նախագահական ընտրություններ կանցկացվեն, հաղորդում է տեղի պետական հեռուստաընկերությունը:
Անցած ամիս Թուրքմենստանի խորհրդարանը և Ավագների խորհուրդը հավանություն տվեցին սահմանադրական փոփոխություններին, որոնց արդյունքում նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը հնարավորություն ստացավ պաշտոնավարել մինչև կյանքի վերջը, նախագահի պաշտոնավարման ժամկետը երկարացվեց` հինգից հասնելով յոթ տարվա, բացի այդ` ընտրելու հնարավորությունից զրկվեցին 70 տարեկանից բարձր տարիք ունեցող քաղաքացիները:
59-ամյա Բերդիմուխամեդովը հեշտությամբ հաղթանակ է տարել 2007 և 2012 թվականներին անցկացված նախագահական ընտրություններում:
Էներգակիրներով հարուստ Թուրքմենստանում ԵԱՀԿ-ի գնահատականներով երբեք ազատ և արդար ընտրություններ չեն անցկացվել: Իրավապաշտպանները նշում են, որ այս երկրում այլակարծությունը չեն հանդուրժում, իսկ իշխանությունների քննադատները կա՛մ կալանավորվում են, կա՛մ մեկուսացում հոգեբուժարաններում, և երկրում անկախ մամուլ չկա: