Հայաստանի ներկայացուցիչը այս անգամ էլ չստանձնեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը

Թեև այսօր Երևանում մեկնարկած ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստի օրակարգային հարցերից մեկը ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակումն էր, և ռոտացիոն կարգով այդ պաշտոնը պետք է ստանձներ Հայաստանի ներկայացուցիչը, սակայն նիստի ավարտին հայտնի դարձավ, որ հարցն օրակարգից դուրս է եկել:

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ նեղ կազմով հանդիպման ժամանակ մենք օրակարգից հանել ենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը: Այդ հարցը մենք կքննարկենք այս տարվա վերջում՝ Սանկտ Պետերբուրգում», - հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանի ներկայացուցիչը պետք է ռոտացիոն կարգով ստանձներ դեռևս մեկ տարի առաջ, սակայն անցած տարի ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշվեց մեկ տարով երկարաձգել Բորդյուժայի պաշտոնավարման ժամկետը: