Վթարից տուժածներին Երևան տեղափոխող ինքնաթիռը կժամանի ժամը 19:10-ի սահմաններում

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած 26 քաղաքացիներին Երևան տեղափողող ինքնաթիռը Բեսլանից մեկնել է այսօր ժամը 17:47ր, և Երևան կժամանի ժամը 19:10-ի սահմաններում, տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ նույն ինքնաթիռով Երևան կտեղափոխվեն նաև վթարի հետևանքով զոհված ՀՀ երկու քաղաքացիների՝ Արևիկ Լունոնյանի և Յուրի Պողոսյանի դիերը. վթարի հետևանքով զոհված մյուս երեք ուղևորները, հիշեցնենք, Ռուսաստանի քաղաքացիներ են։