Ռիգայում կբացվի «Երևան» այգի

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայի համայնապատկեր, արխիվ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովի հրավերով պաշտոնական այցով այսօր մեկնել է Ռիգա:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այցի շրջանակում նախատեսված պաշտոնական, ինչպես նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներից բացի, Մարգարյանը կմասնակցի նաև Ռիգայում «Երևան» այգու հանդիսավոր բացման արարողությանը: