Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը չի ընդունում մեղադրանքները, թե սեռական ոտնձգություններ է կատարել կանանց նկատմամբ՝ ավելացնելով, որ իրեն մեղադրողները «սարսափելի ստախոսներ են»:
Հիշեցնենք, որ մի խումբ կանայք Թրամփին մեղադրել էին իրենց նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ՝ տարբեր տարիների և տարբեր քաղաքներում: