Կառավարությունը հոկտեմբերի 17-ին ԱԺ արտահերթ նիստ է նախաձեռնում

ԱԺ նիստ, արխիվ

Կառավարությունը այսօրվա նիստում որոշեց առաջարկել Ազգային ժողովի նախագահին՝ հոկտեմբերի 17 -ին ժամը 12-ին գումարել խորհրդարանի արտահերթ նիստ, օրակարգում՝ մեկևկես տասնյակ օրենսդրական փաթեթներ, այդ թվում՝ փոփոխությունները Ընտրական օրենսգրքում: Նախատեսվում է նաև միջազգային պայմանագրերի վավերացում:

Հիշեցնենք՝ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ քաղաքական ուժերի միջև համաձայնագիր ստորագրվեց մեկ ամիս առաջ: