Սանասար Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Ղարաբաղի նախագահի նստավայրը Ստեփանակերտում

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի այսօրվա հրամանագրով՝ Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի N զորամասի պայմանագրային զինծառայող Սանասար Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Հրամանագրի տեքստը տեղադրված է Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջում։

Սանասար Գրիգորյանի մահվան մասին երեկ հաղորդել էր Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: